Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, նախատեսվում են հանդիպումներ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցը չափազանց խորհրդանշական կարելի է համարել, ինչպես գնահատում են մասնագետները, քանի որ սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է։ Ի դեպ, այս այցը Անկարա նշանավորելու է թուրք-ադրբեջանական դաշինքը։














