Ադրբեջանի արտգործնախարարը Լավրովի հրավերով կայցելի Մոսկվա

7

 

Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը, պաշտոնական այցով կժամանի Մոսկվա, հայտնում են Ռուսաստանի արտգործնախարարությունից:

Բայրամովը կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարարա Սերգեյ Լավրովի հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում
քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

Բայրամովի պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա Լավրովի հրավերով:

«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության վիճակը և հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային ասպեկտները, ներառյալ՝ Ղարաբաղյան հարցի կարգավորումը», – ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: