Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել

10
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ուշագրավ է, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախարարների հետ հանդիոպւմ է ունեց, որին չի մասնակցել Մամեդյարովը: Ալիևն անգամ հայտարարել է, որ Մամեդյարօվին այսօր այդպես էլ չի կարողացել գտնել։ 

Իլհամ Ալիեւը այսօր խիստ դժգոհություն է հայտնել ԱԳ նախարարության աշխատանքից՝ հայտնելով, որ դիվանագիտական գերատեսչությունը չպետք է կաշկանդված լինի ինչ-որ մեկին հաճոյանալու համար։

«Չնայած իմ հանձնարարականներին՝ ես նախարարից արդյունք չտեսա: Ցավոք, վերջին ժամանակներում մեր դիվանագիտությունը համատեղելի չէ մեր երկրի հաջող զարգացման հետ, որոշ դեպքերում այն զբաղվում է անիմաստ բանակցություններով: Ի՞նչ բանակցություններ կարող են լինել թշնամու հետ՝ կորոնավիրուսի հարցով: Դա անհեթեթություն է: Մենք, ի՞նչ է, սկսել ենք համագործակցություն Հայաստանի հե՞տ»,-ասել է Ալիևը։