Ադրբեջանցիները Բերձորի միջանցքում սկսել են զննել անգամ ռուս խաղաղապահների մեքենաները

38

YerevanLive տելեգրամ ալիքի տեղեկություններով, փետրվարի 14-ից սկսած, ադրբեջանական կողմը Բերձորի միջանցքում մանրամասն զննում է անգամ ռուս խաղաղապահների մեքենաները։

Արցախ մտնող և դուրս եկող բոլոր մեքենաները, այդ թվում ռուս խաղաղապահներին պատկանող, կանգնեցվում են ադրբեջանցիների կողմից և ենթարկվում մանրազնին խուզարկության։

Թե ինչով է պայմանավորված ադրբեջանական կողմի լկտի պահվածքը, կարելի է կռահել, սական անհասկանալի է ռուսական կողմի լուռ համաձայնությունը՝ ադրբեջանցիների գործողություններին։

Ի դեպ, նշենք, որ երեկ տեղի է ունեցել Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը ու կարող ենք ենթադրել, որ խաղաղապահների «խուզարկությունը» նշված զրույցի արդյունքն է կամ հետեւանքը։