Ադրբեջանցիները թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին մտնել Շուշի․ Առավոտ

213
Ռուս զինվոր

Առավոտի տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին թույլ չի տալիս Շուշի մտնել, նրանք կանգնած են դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում:

Այս պահին հայտնի չէ, թե որքան ժամանակ է նրանց մուտքը արգելված Շուշի և ռուսական կողմը ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ գրեթե մեկ շաբաթ առաջ Շուշիի մատույցներում ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինվորականների մեջ մեծ վեճ էր բռնվել, անգամ ծեծկռտուք էր եղել։