Ադրբեջանցիները Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցուն կից կառույցը ճաշարանի են վերածել (տեսանյութ)

167

Ադրբեջանցիները «Կանաչ ժամ» անունով հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքում գործող հարակից կառույցը վերածել են ճաշարանի։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական տելեգրամյան ալիքներից։ Հրապարակված տեսանյութերում երևում է, որ կառույցը, որտեղից նախկինում կարելի էր գնել սրբապատկերներ, այժմ հարմարավետ կահավորված է խնջույքներ կազմակերպելու համար։

Նշենք, որ եկեղեցու գմբեթն ամբողջությամբ ավերվել էր։ Իսկ ամիսներ անց արբանյակային լուսանկարներից պարզ դարձավ, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: Բուն եկեղեցու ճակատագրի վերաբերյալ որևէ այլ տեղեկություն չկա այս պահին։