Ադրբեջանցիները Սև լճի տարածքից պայմանագրային զինծառայողի են գերեվարել

152
Զինվոր

Sputnik Արմենիայի հետ զրույցում  Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը հաստատել է լուրը, որ այսօր Գորիսի Վերիշենից դեպի Սև լճի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակիչ,  պայմանագրային զինծառայող Մ. Գյուլնաբարյանին, ով  զինվորներին հաց էր բարձրացնում:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մոլորվածը Խնձորեսկի բնակիչ է՝ մոտ 40 տարեկան։

«Վարկած կա, որ գերի է ընկել, մեքենան էլ չկա, ինքն էլ չկա»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեղեկությունը պարզելու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցի հետ ևս չհաջողվեց կապ հաստատել։

ՊՆ-ն դեռևս լռում է: