Ադրբեջանցիները պահանջեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու անվանումը բանաձևում դարձնել Ղազանչի. առաջարկությունն ընդունվեց ԵԽԽՎ մեծամասնության կողմից

384
Շուշի

Ինչպես հայտնել էինք այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվում է «Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» թեմայով քննարկում:

Քննարկման ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը առաջարկություն էր ներկայացրել բանաձևում բռնազավթված Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանումը դարձնել Ղազանչեցոց/Ղազանչի:

Հայկական պատվիրակությունը դեմ արտահայտվեց՝ նշելով, որ այն կառուցվել է հայերի կողմից հայերի համար:

Սակայն, առաջարկությունն ընդունվեց ԵԽԽՎ մեծամասնության կողմից: Բանաձևն ընդունվեց ձայների 80 «կողմ», 18 «դեմ» և 3 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: