Ադրբեջանցիները միտումնավոր հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը․ կրակը շարժվում է հայկական դիրքերի ուղղությամբ

37

Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը։ Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ կրակը շարժվում է հայկական դիրքերի ուղղությամբ:

Նշենք, որ թշնամին և ՀՀ տարածքում և Արցախում միտումնավոր հրդեհներ է առաջացնում։

Ադրբեջանցիների առաջցրած հրդեհի հետևանքով մինչ այս պահը այրվել է Ագարակի մոտ 28 հա տարածք, իսկ օգոստոսի վերջերին նաեւ Գեղարքունիքի մարզեի 4 գյուղերի սահմանամերձ խոտածածկ տարածքները։

Մասնավորապես ադրբեջանական զինծառայողները բռնկված անիվները նետելով այրում են գյուղերի խոտհարքները ու արոտավայրերը, որոնց հետեւանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք: Ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար:

Արցախի Ասկերանի և Մարտունու շրջանի խոտածածկ տարածքները և խաղողի այգիները ևս հրկիզվել են թշնամու կողմից։