Թշնամու սադրանքները չեն դադարում: Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը:
Ըստ աղբյուրների, այսպես կոչված բնապահպանները պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահների հրամամանատար Անդրեյ Վոլկովի հետ` Արցախի Կաշենի և Դրմբոնի հանքավայրեր մտնելու համար: Այս անգամ պրովակատորներն իրենց հետ բերել են նաև կանանց:
Հիշեցնենք, որ նախօրեին նրանց մուտքն արգելվել էր հանքավայրի աշխատակիցների կողմից:











