Ադրբեջանցիները կրակ են բացել Արցախի Թաղավարդ գյուղի ուղղությամբ

58

Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները: Ակտիվ հրաձգություն է տեղի ունենում, լսվել են պայթյուններ, հնարավոր է՝ կիրառվում է ականանետ:

Նաև, տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝ Թաղավարդում տեղակայվել է ռուսական հենակետ, բայց, չնայած այդ հանգամանքին, թշնամական ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը: