Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի:
Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև, որին մասնակցել են հազարավոր հայեր: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով:
Ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Կան վիրավորներ: Ադրբեջանցիները տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա:
Ադրբեջանցիները շատ չեն եղել, մոտ 30 հոգի, որոնք ակցիայի կեսից հեռացել են, սակայն վերջին պահին հարձակվել են հայ աղջիկների մեքենայի վրա, հարվածել: Հայերի արձագանքը համարժեք էր. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրանց դրոշը հատակին, իրենցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:











