Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին երկու իրանցի վարորդ են ձերբակալել

107

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ադրբեջանական կողմը պնդում է՝ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։ Ոստիկանությունը նրանցից պահանջում է տուգանք վճարել։

Վարորդներին հաջողվել է միայն հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։

Տեղեկության մասին մանրամասներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Գորիսի փոխքաղաքապետի հետ, սկակայն, ապարդյուն։