Ադրբեջանցի զինվորները գլխատում են մեր հայրենակիցներին. հավասարության նշանները բացարձակապես անընդունելի են. Զոհրաբ Մնացականյանը` BBC-ին

51

Ադրբեջանի զինվորականները մտնում են մեր քաղաքացիական բնակավայրեր: Նրանք խեղում են մարմիններ, նրանք այնտեղ գլխատում են մեր հայրենակիցներին: Այս մասին «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս ամբողջն արձանագրված է: Նրանք Թուրքիայի միջոցով ահաբեկիչներ են հավաքագրել Սիրիայից և Լիբիայից, և այդ ահաբեկիչները կռվում են մեր ժողովրդի դեմ: Այս ամենն արձանագրված է: Այս ամենը հասանելի է միջազգային հանրությանը: Այդ բոլոր հավասարության նշանները բացարձակապես անընդունելի են: Մենք կրկին միայնակ կանգնած ենք երեք թշնամիների դեմ` Թուրքիայի, Ադրբեջանի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների  դեմ»,- նշել է նա։