Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Սյունիքի Ագարակ համայնքին․ Ագարակի գյուղապետ

96

Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Սյունիքի մարզի Ագարակ համայնքին՝ մի կողմից դիրքերը մոտեցրել են 4կմ, մյուս կողմից 1: Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ:

Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։ Իշխանություններից օգնություն չեն առաջարկել, գյուղին աջակցում է միայն համայնքապետը։

Եղվարդի համայնքի ղեկավար Սպարտակ Զաքարյանը նույնպես ասել է, որ իրենց համայնքում ևս կրակոցները լսելի են:

Նշենք, որ ի հեճուկս այս փաստերի՝ ՀՀ ՊՆ-ն ամեն օր կեղծիք է տարածում, թե սահմանային միջադեպեր չեն եղել: