Ադրբեջանցիները ավերել են Շուշիի հայկական գերեզմանոցը, այդ թվում՝ մելիքների շիրիմները

151

Ադրբեջանցիները մասնակիորեն ավերել են Շուշիի հայկական գերեզմանոցը՝ հարթակ բացելով շենքերի կառուցման համար։ Այդ մասին հայտնել է Caucasus Heritage Watch կազմակերպությունը՝ արբանյակային լուսանկարներ հրապարակելով, որտեղ երևում է, որ դեպի քաղաք տանող ճանապարհի արևմտյան կողմում տարածքի մի մասը հարթեցվել է շենքերի համալիր կառուցելու համար։

2020-ի սեպտեմբերի 14-ի լուսանկարում, մինչ Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների մեկնարկը, երևում է, որ գերեզմանոցի այդ մասը կանգուն է, իսկ արդեն 2021թ․ փետրվարի 14-ի և ապրիլի 10-ի լուսանկարներում արդեն տեսանելի են շինարարության հետքերը։

Նշվում է, որ մեծ գերեզմանոցում, որը տարածվում էր ճանապարհի երկու կողմում, եղել է 1834-1920թթ․ 96 շիրմաքար և 12-13թթ․ երկու խաչքար, այդ թվում հայտնի մելիքների գերեզմաններ։

Թեև շինարարությունը ծավալվում է ծառախիտ շրջանում, այնուամենայնիվ, 2021թ․ փետրվարի լուսանկարներում երևում են բազմաթիվ գերեզմանաքարեր, իսկ երևանյան Monument Watch ծառայության կողմից ներկայացված փաստաթղթերում մանրամասն նկարագրված են կոնկրետ տեղանքները։

Ըստ կազմակերպության՝ առկա տվյալներով հնարավոր չէ որոշել ոչ վնասված շիրիմների քանակը, ոչ վնասված հատվածները։