Ադրբեջանցիներն Արցախի միակ շրջանցող ճանապարհի մոտ անցակետ են տեղադրել․ Infoteka 24

51

Infoteka 24 տելեգրամյան ալիքը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, հայտնում է, որ գիշերը ադրբեջանական հատուկ ծառայությունները մխրճվել են Արցախի Պաշտպանության բանակի միջդիրքային տարածություն և շրջանցող լեռնային ճանապարհի մոտ տեղադրել անցակետ։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն հաղորդել է, որ թշնամին դիրքային առաջխաղացում է ապահովել Շուշ-Լիսագոր ճանապարհահատվածում։