Ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Մարտակերտի Կաշենի հանքավայրի տարածքում․ անվտանգության աշխատակիցներն արգելել են մուտք գործել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

90
Այսօր ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» հայտնվել են Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիրի տարածքի մոտ, ցանկացել են մուտք գործել հանքավայրի տարածք, բայց անվտանգության ծառայողները թույլ չեն տվել մուտք գործել։
Պատշոնական որևէ տեղեկատվություն այս պահն չկա, հայտնի չէ, թե ինչպես են ադրբեջանցիները հասել հանքավայրի մոտ և ում ուղեկցությամբ, արդյոք ռուս խաղաղապահներն են ուղեկցել, թե ոչ։
Նշենք, որ այսօր առավոտվանից, թշնամու լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ իրենց Բնապահպանության նախարարությունը թույլտվություն է ստացել մոնիտորինգ անցկացնել Արցախի հանքերում։