Ադրբեջանցիներն այսօր առևանգել են Տեղ գյուղի հովվին ու 1000 գլուխ ոչխար

502

Ադրբեջանցիներն այսօր կեսօրին առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվին՝ Սուրիկ Մաթևոսյանին և իր ոչխարներին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արավուս համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը.

«Կեսօրին է միջադեպը տեղի ունեցել: Մեր գյուղի՝ Արավուսի վերևի հատվածից են հովիվին գերեվարել, հետն էլ մոտ 1000 ոչխար»,-մանրամասնեց Արավուսի համայնքապետը:

Արգամ Հովսեփյանի փոխանցմամբ՝ միջադեպից հետո հանդիպել է ռուսական կողմի ներկայացուցիչներին, որոնք խոստացել են բանակցություններ սկսել՝ Տեղի բնակչին վերադարձնելու ուղղությամբ։