Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահներն այսօր արձանագրել են Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք, տուժածներ չունենք։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 204,8 տոննա հումանիտար բեռ։