Ադրբեջանցիներն Արցախի Վանքասար եկեղեցու խաչը հեռացրել են

101

Ադրբեջանցի վանդալները կադրեր են հրապարակել, որոնցում երևում է, որ հեռացրել են օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի՝ 7-րդ դարում կառուցված Վանքասար եկեղեցու խաչը։

Նշենք, որ Վանքասարի եկեղեցու հորինվածքը ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական ճարտարապետության մեջ ուշագրավ երևույթ է։

Թշնամին շարունակում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը։