Ադրբեջանցիները սեպտեմբերին Ներքին Հանդի շրջանում բռնազավթել են մոտ 20 քառ․ կմ տարածք

43

Արբանյակային լուսանկարների և տեղացիների խոսքերը հաստատում են, որ սեպտեմբերյան հարձակման արդյունքում ադրբեջանական ԶՈւ-ն Սյունիքի մարզի Ներքին Հանդի շրջանում բռնազավթել է մոտ 20 քառ․ կմ տարածք։ Այս մասին հայտնում է լրագրող Դավիթ Գալստյանը։

Սեպտեմբերյան վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունեցել է 10-ից ավելի դիրքային կորուստ։

Ստացվում է, որ Ադրբեջանն այս տարածքում բռնազավթված տարածքների չափը կրկնակի մեծացրել է (2021-ին օկուպացրել է 11 քառ․ կմ տարածք)։