Մոսկվայում ադրբեջանցիների սադրանքով հայկական ֆուռերը ստիպել են հանել շուկայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

5

Մոսկվայի ամենամեծ մեծածախ գյուղատնտեսական ապրանքների շուկայից կեսգիշերին հանել են հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում են, որ մթերքն արդեն փչացել է:
 
«Արմենպրես»-ին տրամադրված տեսանյութում քաղաքացին նեկայացնում է իրավիճակը. «Գիշերը ժամը 12-ից Հայաստանի բոլոր ֆուռերը «Ֆուդ Սիթի»-ից հանել, բերել են կայանատեղի»:

Քաղաքացու խոսքով՝ շատերի ապրանքն արդեն փչացել է, անորոշ վիճակ է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները:

Հայաստանում պատասխանատու մարմինները տեղյակ են խնդրին։ Կարգավորման ուղղությամբ քայլեր են կատարվում` խնդրի շուտափույթ լուծման ակնկալիքով։


[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Farmenpress%2Fvideos%2F609840799667370%2F&show_text=0&width=261″ frameborder=”0″ scrolling=”no” width=”261″ height=”476″]