Ադրբեջանցիների հետ միջադեպից հետո Կաշենի հանքավայրի տարածք են ժամանել ռուս խաղաղապահները

133

Մարտակերտում գործող Կաշենի հանքավայրի տարածքում ադրբեջանցիները հայտնվել են այսօր ժամը 16։00-ի սահմաններում։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Ադրբեջանցիների հայտնվելուց հետո, տարածք են ժամանել նաև ռուս խաղաղապահները։

Նշենք, որ հանքավայրի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, որ թշնամու ներկայացուցիչները մուտք գործեն հանքավայրի տարածք։

Սակայն հայտնի չէ, թե ինչպես են ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» հայտնվել հանքավայրի տարածքում։ Ինչու են ռուս խաղաղապահները հետո ժամանել, կամ թույլ տվել, որ ադրբեջանցիներն անխափան հասնեն Մարտակերտի տարածք։

Ադրբեջանական Սպուտնիկից հայտնում են, որ նրանք պայմանավորվածություն են ունեցել ռուս խաղաղապահների հետ՝ հանքավայրի տարածք մուտք գործելու համար։ Հայտնում են նաև, որ հրաժարվելով կապի մեջ մտնել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ՝ վերադարձել են բռնազավթված Շուշի։