Ադրբեջանցիների դիրքերը Ներքին Հանդի դպրոցի ու գերեզմանատան մոտ են․ մարդիկ զրկված են իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից

30

Ադրբեջանական անօրինական զինված տեղայակում կա Սրաշեն գյուղում։ Գյուղն ամբողջությամբ, բնակիչների տներն ու արոտավայրերը, վարելահողերը, ճանապարհը թիրախի տակ եկ։ Այս մասին հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացնեոլվ Սյունիք կատարած այցի փաստահավաք աշխատանքների արդյունքները` կապված 2022թ. սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածք ադրբեջանական զինված ներխուժման և շարունակվող խախտումների հետ։

«Հիմա ձեզ ուզում եմ ցույց տալ նաև՝ ինչ է կատարվում Ներքին Հանդում, սա արդեն Ներքին Հանդն է։ Ադրբեջանցիները Ներքին Հանդի դպրոցի անմիջապես վերևում են գտնվում։ Պատկերացնու՞մ եք, մենք այդ պահին գտնվում էինք Ներքին Հանդի դպրոցի մոտ, ադրբեջանցիները խոսում էինք, մենք նրանք ձայները ակնհայտ լսում էինք։ Դպրոցի դիմացի սարի վրա էլ լրացուցիչ դիրք են դրել, որ էլի ամբողջությամբ վերահսկեն այս տարածքը։ Մեկ այլ դիրք էլ դրել են անմիջապես Ներքին Հանդի գերեզմանոցի վերևում։ Թեպետ դիրքը վերևում է, սակայն փաստերը վկայում են, որ նրանք հեշտությամբ իջնում են ներքև։ Կարող ենք ֆիքսել, որ մեր քաղաքացիները զրկված են իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այս հատվածները, կրկնում եմ , գտնվում են ադրբեջանցիներիղ ուղիղ թիրախի ներքո։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ Ներքին Հանդում ջուրը կտրվել է նաև հենց ադրբեջանական զինված ուժերի ներկայության պատճառով։ Այս հատվածում ունեինք աղբյուրի ակունքներ, որտեղից խմելու ջուր էր ՆԵրքին Հանդը ունենում, իսկ հիմա թեպետ որոշ միջոցներ ձեռնարկվել է, որպեսզի վերջապես գյուղը ջուր ունենա, սակայն պարզ է, որ որակը նույնը լինել չի կարող»,- հավելեց նա։