Ադրբեջանական 100 հոգանոց էլիտար զորախմբի գրեթե 40 տոկոսին հայկական կողմը ոչնչացրել է

13
Օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-երը թույլ են տվել Ադրբեջանի ԶՈւ-երի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից, այս մասին ՊՆ-ն հայտարարեց, հստակ նշումներով ցուցադրվեցին նկարները։ Միասնական շտաբի բրիֆինգի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

«Հետաքրքիր մի բան պիտի ասեմ՝ սա միակ տարածքը չէր, էլի կան այդպիսի տարածքներ, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ։ Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց, և առաջացել է զավեշտալի հակասություն՝ եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ինչու՞ էին մնացել այդքան ժամանակ և ինչու՞ էին մեր վերահսկողության տիրույթում։ Հետևությունները թողնում եմ բոլորին»։

Հովհաննիսյանը ասաց, որ նշված տարածքում կա հստակ 10 զինվորի դի. «Մենք ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրս հանման ապացույց։ Հաշվենք, որ այստեղ 10-ն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չեն, որ մնացել են դաշտում․ բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները։ Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են զոհվում։ Չեմ ուզի տպավորություն ստեղծվի, թե այդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց ստացվում է, որ զգալի թվով կորուստ է կրել մոտավորապես 100 հոգանոց խումբը։ Դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40%»: