Ադրբեջանցի ոստիկանները ստուգում են ՀՀ մտնող իրանական բեռնատարները, 50․000 դրամ պահանջում և փաստաթուղթ տրամադրում

317

Ադրբեջանցի ոստիկանները ստուգում են Հայաստան մտնող իրանական բեռնատարները, ինչից հետո համապատասխան փաստաթուղթ են տրամադրում։

Ըստ տեղեկությունների, իրանական բեռնատարներից նաև գումար են գանձում` 50․000 դրամին համարժեք։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։