Ադրբեջանցի վերլուծաբանները խոսում են Արցախի դեմ նոր «հակաահաբեկչական» գործողության մասին

86
Ադրբեջանում իշխանության ծրագրերը բարձրաձայնող վերլուծաբանները խոսում են Արցախի դեմ նոր «հակաահաբեկչական» գործողության մասին։ Այս մասին գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
«Նպատակը Ստեփանակերտ մտնելն է ու ՌԴ-ին փաստի առաջ կանգնեցնելը։
Հաշվարկն այն է, որ ՌԴ խաղաղապահը ոչինչ չի անելու, Մոսկվան էլ ակտիվ դիմադրելու ուժ չունի, քանի որ խառն է Ուկրաինայով։
Արևմուտքը, ըստ փորձագետների, որևէ կերպ չի արձագանքելու, քանի որ Արևմուտքի շահերից է ՌԴ դուրսմղումը մեր տարածաշրջանից։
Հայաստանից որևէ արձագանքի չեն էլ սպասում, և ըստ իրենց՝ Հայաստանն իրենց վաղուց ոչնչով չի խանգարում։ Խնդիրը ռուսն է, ռուսին էլ փաստի առաջ են կանգնեցնելու։ Սա այն է, ինչ հիմա խոսում են Բաքվում»։