Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության համար։ Նա այս մասին խոսեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ։
Նա նշեց նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար շատ կարևոր է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցելը, ինչպես նաև երկու երկրների երկխոսությունները:
«Ինչ վերաբերվում է ձերբակալվածներին և մշակութային ժառանգության հարցերին, ապա ուզում եմ ասել, որ բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին։ Հիմա քննարկում է գնում միջազգային իրավունքի և ժամկետների շրջանում այն մարդկանց վերաբերյալ, որոնք ձերբակալվել են պատերազմից հետո»,– ասաց Մամեդովը։











