ՀՀ ՊՆ-ից հաստատում են, որ համացանցում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները դաժան ծեծի են ենթարկում հայ զինծառայողին, տեղի է ունեցել վերջերս, մասնավորապես՝ հունիսի երկուսին, Գեղարքունիքում։
Պաշտպանության նախարարությունից հայտնեցին նաև, որ ադրբեջանական կայքերում տեսանյութը տարածվում է նաև մոնտաժված վիճակով։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները դաժան ծեծի ենթարկում հայ զինծառայողին։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՊՆ-ից հայտնել էին, որ առավոտյան Գեղարքունիքի մարզում հերթական միջադեպն էր տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող մարմնական թեթև վնասվածք են ստացել։
Տեսանյութը նվաստացուցիչ է, այդ իսկ պատճառով չենք տեղադրում։











