Ադրբեջանական ԶՈւ-երը 40 րոպե կրակել են Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ

61

Օգոստոսի 13-ին՝ ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

«ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- նշված է հաղորդագրությունում: