Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը կասեցրել է իր մասնակցությունը Անտիպինյան նավթավերամշակման ձեռնարկության կառավարմանը եւ դուրս է եկել ռուսական Сбербанк-ի հետ ստեղծած համատեղ SOCAR Энергоресурс ձեռնարկությունից։
Պաշտոնական հայտարարության համաձայն, «Անտիպինյան նավթավերամշակման ձեռնարկության» ակտիվների վաճառքի հետ կապված աճուրդին, որը իրականացվելու է այդ ձեռնարկության սնանկացման պատճառով, ադրբեջանական SOCAR-ը չի մասնակցելու, քանի որ այն դուրս է իր ռազմավարության շրջանակներից։
Այս որոշման պատճառը Ռուսաստանի հարկային քաղաքականությունն է նավթավերամշակման ձեռնարկությունների հանդեպ, սակայն չի բացառվում նաեւ, որ այստեղ նաեւ քաղաքական բաղադրիչ էլ լինի, հաշվի առնելով այն տարաձայնությունները, որոնք առկա են Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։














