Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը ստորագրել է համաձայնագիր, որով ստանում է իրավունք «Роснефть» ընկերությունից, վերջինիս արտադրած նավթամթերքը վաճառելու Ուկրաինայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներում։
Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Ահմեդ Իբրագիմովը։ Ներկայումս համաձայնեցվում են մատակարարումների ծավակները եւ ժամկետները։














