Ադրբեջանը Իսրայելից զենք է տեղափոխում Բաքու․ միայն օգոստոսին 4 թռիչք է իրականացվել

62

Իսրայելական «Haaretz English Edition»-ի խմբագիր Ավի Շարֆը իր թվիթերյան էջում գրում է ադրբեջանական ռազմական օդանավարերի դեպի իսրայելյան ավիաբազաներ հաճախակի թռիչքներ գործելու մասին։

Նա մասնավորապես նշում է, որ այսօր իսրայելական Օվդա ավիաբազա է ժամանել ադրբեջանական Ил-76 ТД ինքնաթիռը գրանցված 4K-AZ60 համարով։

Ավիի խոսքով՝ սա օգոստոս ամսվա ընթացքում ադրբեջանական ռազմական ինքնաթիռի արդեն չորրորդ թռիչքն է իսրայելական տվյալ ավիաբազա, որտեղից Բաքու է տեղափոխվում զենք, ռազմական տեխնիկա և զինամթերք։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Իսրայելի հետ բանակցում է 2 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ։