Բերման են ենթարկվել ադրբեջանական պատվիրակության դեմ ակցիա իրականացնող ՀՅԴ տասնյակից ավելի երիտասարդներ։
Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով խոչընդոտել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանիցի մոտ, որն ուղղված էր Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ։
Միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ։










