Համացանցում է հայտնվել մի լուսանկար, որում հայ զինծառայողներն են՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքի վրա: Այն SkyStriker հարվածային ԱԹՍ է: Ուշագրավ է, որ Ադրբեջանը հերքում է, որ կորցրած ԱԹՍ ունի, իսկ այս լուսանկարը հակառակն է ապացուցում:
Հավելենք, որ “Sky Striker” մահապարտ ԱԹՍ–ները առաջին անգամ ներկայացվել են 2016թ. նոյեմբերին։ Այս ԱԹՍ-ն կարող է օդում շրջել, հետախուզել թիրախին ու օդում մնալ 2 ժամ, եթե իրեն կցված է 5 կգ մարտագլխիկ, և մոտ 1 ժամ՝ եթե կցված է 10 կգ մարտագլխիկ։ ԱԹՍ–ի առավելագույն արագությունը՝ 185 կմ/ժ է, հարվածային փուլի ժամանակ ԱԹՍ–ն սլանում է 555կմ/ժ արագությամբ։















