Հրանտ Բագրատյանը գրել է․
Մամուլին ինչ-որ լուրեր են մատուցել Սյունիքում խնդիրը իբր թե կարգավորելու մասին։ Մենք էլ տեղեկություն ունենք, որ պայմանավորվել են համատեղ պոստ (պոստեր) դնել։ Այսինքն, թուրքերն իրենց ուզածին հասան։ Մեր տարածքում պոստեր կունենան և իրենց ձեռքում մնաց 3.2.3.2 բարձրունքը։ Մինչև դեմարկացիա կլինի։ Նույնիսկ հավի ուղեղ ունեցողները հասկանում են, որ առաջիկա տարիներին հայ-ադրբեջանական սահման դելիմիտացիա ու դեմարկացիա չի լինելու։ Այն կլինի, երբ նրանք ամբողջությամբ կխժռեն Սյունիքը։ Հիմա այլևս նրանք մեր տարածքում են մեր իսկ կողմից օրինականացված պայմանավորվության արդյունքում։ Հողատու կապիտուլյանտը նորից տվեց։











