Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո կալանավորված զինծառայողն ազատ արձակվեց

125
Ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել կալանքից։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
««Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում։ Հիմա գեհեններով անցած մեր զինվորականը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ։ Տարոսը՝ մյուս տղաներին»,–գրել է նա։
Մելիքյանի խոսքով` թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։