Ադրբեջանական AZAL–ը Հայաստանի տարածքով թռիչքների համար վճարում է․ Քաղավիացիայի կոմիտե

120

Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը Հայաստանին վճարում է նրա օդային տարածքով անցելու համար։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։

Ի պատասխան այն հարցի, թե որքան գումար է վճարում ավիաընկերությունը, Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ դա կախված է մի շարք գործակիցներից։ Մասնավորապես՝ օդանավի թռիչքային քաշից, Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքի ճանապարհից և ժամանակից, ինչպես նաև օդային ուղիների գանձումների մեծությունից:

Սակագները հաստատուն են բոլոր ավիափոխադրողների համար՝ անկախ ազգային պատկանելությունից։