Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվելու է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը։
«Հրապարակը»-ին Մանուկյանի պաշպաններից Հրանտ Անանյանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, այսօր բողոքի քննությունը կավարտվի։
Ինչ վերաբերում է Մանուկյանի տված ցուցմունքին, պաշտպանը նշեց․ «Նա ցուցմունք տվել է, բայց այդ ցուցմունքը պարոն Ծառուկյանի դեմ չէ։ Առերեսում եղել է Վազգեն Պողոսյանի հետ»։











