Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո ԱԱԾ տնօրենին, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու

253

Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու: Դա արվում է Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման նախաշեմին։ Այդ մասին իր տելեգրամ-ալիքում գրել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Աբազյանի առաջ խնդիր է դրված գրավոր ձևակերպել ու ամրագրել այն բոլոր ամոթալի զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ վերցնել հաջորդ զիջումների համար: