ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել

10
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Միքայել Համբարձումյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:»,- ասվում է նախագահի հրամանգրում: