ArmLur.am-ի նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ տեղի ունեցող քրեական գործընթացներից:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կասեցրել է քրեական գործով փորձաքննությունները, ինչի համար էլ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ԱԱԾ՝ հասկանալու համար, թե ինչու է կանգնել փորձաքննությունների գործընթացը:
Նշենք, որ մինչ օրս քրեական գործով անցնող պաշտոնյաները՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետ ՍտեփաՆ Գալստյանը, ինչպես նաեւ զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ պատրոն Դավոն, ցուցմունք չեն տալիս:
Հիշեցնենք, որ նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե. «Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:











