ՀՀ ԱԱԾ-ն կոնկրետ անելիք ունի Փաշինյան Նիկոլի՝ երկրում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու կոչեր տարածելու մասով

11
Ալեն Ղևոնդյան

Կարծում եմ, ՀՀ ԱԱԾ-ն, համապատասխան ՀՀ Քր. օրենսգրքի, կոնկրետ անելիք ունի քաղաքացի Փաշինյան Նիկոլի՝ երկրում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու կոչեր տարածելու մասով։ Այս մասին գրառում է արել քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:

«Կարծում եմ, ՀՀ ԱԱԾ-ն, համապատասխան ՀՀ Քր. օրենսգրքի, կոնկրետ անելիք ունի քաղաքացի փաշինյան նիկոլի՝ երկրում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու կոչեր տարածելու մասով։

Լիահույս եմ, որ գիտակցում եք՝ անգործությունն այս մասով կոնկրետ հետեւանքներ կունենա պետության կործանման, ինչպես նաեւ տվյալ կառույցի, նրա՝ որոշում ընդունող սպայական կազմի վրա՝ իրենց պարտականությունները չկատարելու եւ, դրանով պայմանավորված, ՀՀ պետության եւ քաղաքացիների անվտանգությունը վտանգելու, ՀՀ-ն կործանելու մասով»,- գրել է նա։