ԱԱԾ-ն Իշխան Զաքարյանին հարցաքննելու մասին

4

Իշխան Զաքարյանը եւ գործին առնչվող այլ անձինք ԱԱԾ են հրավիրվել տվյալ հողատարածքների ձեռք բերման օրինականությունը ստուգելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ-ից։

«Այո։ Տվյալ հողատարածքների ձեռք բերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ են հրավիրվել Իշխան Զաքարյանը եւ գործին առնչվող այլ անձինք։ Այլ մանրամասներ հայտնել չենք կարող։ Ըստ Անհրաժեշտության արդյունքների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ԱԱԾ֊ից։

Նշենք, որ մամուլում լուրեր էր շրջանառվում այն մասին, որ Իշխան Զաքարյանին, իր որդուն եւ եղբորը բերման են ենթարկել ԱԱԾ։ Ըստ hraparak.am-ի՝ Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու խնդրով էին նրանք բերման ենթարկվել։