ԱԱԾ-ն հայտնում է, որ Ադրբեջանից Հայաստանի տարածքով կարող են ուղեւորվել դեպի Նախիջեւան

152

Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ԶԼՄ-ներով եւ սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղեւորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական եւ միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։

«Հայտնում ենք, որ ԱԱԾ կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռնվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղեւորվել դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն։

Ներկայումս մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները եւ կարգը»։