ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը այսօր հայտարարեց, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ ՌԴ-ն գրավոր ծանուցում է ստացել։
«Այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին»։
Հարցին` ինչու հանրությանը նախապես չի իրազեկվել ՌԴ նախագահի առաջարկած սահմանազատման վերաբերյալ առաջարկի ընդունման մասին, Աղաջանյանը նշեց.
«ՀՀ-ն ընդունել է այդ առաջարկը, գրավոր ծանուցել ռուսական կողմին, հանձնաժողովի ձևավորումից հետո կսկսվեն աշխատանքները»։
ՔՊ-ականներն այդպես էլ չասացին, թե ինչ քարտեզներով և ինչ հիմքերով են սկսում այդ աշխատանքները։