Ռուսաստանն ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին քննարկումներին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում և Ադրբեջանում ընթացող քննարկումներին՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ կապված»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ ցավոք, քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են:
Այդ պատճառով այս փուլում Մոսկվան կարևոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11 -ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները: