Ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնեց Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանը։
«Այս պահին կրակոցները շարունակվում են։ Դիրքեր է բարձրացել շտապօգնության մեքենա։ Տարբեր տեսակի զենքերից են կրակում»,- ասաց Ավետյանը։