Թշնամու արձակած կրակոցից Երասխի գյուղապետն է վիրավորվել

157

Ինչպես արդեն հայտնել էինք, վերջն օրերի ընթացքում Երասխի հայկական դիրքերը շարունակ կրակահերթի տակ են ադրբեջանական ԶՈւ-երի կողմից։ ՊՆ-ի տվյալներով, թշնամին կիրառում է նաև ականանետեր։ Ծավալվել են փոխհրաձգություններ։

Տելեգրամյան հայկական ալիքները հայտնում են, որ մոտ 1 ժամ առաջ վիրավորվել է Երասխ գյուղի գյուղապետ Ռուդիկ Օղիկյանը և նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է։ Վերջինս ուսի մասում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից:

Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։